Ծառայություններ

Այստեղ բոլոր մանրամասնություներով ներկայացված են այն բոլոր ծաայություներն ու արդյունքները, որոնք կարելի է պատվիրել iarar վեբ արհեստանոցում: Մեր բոլոր ծառայությունները ստեղծարար բնույթ ունեն, իսկ ամեն ստեղծագործություն հատային է և անկրկնելի: Մենք ամեն մի կայք, լոգոտիպ, ապրանքանշան, կարգախոս կամ այլ մտահղացում ստեղծում ենք կոնկրետ պատվիրատուի ու բիզնեսի «հագով» և դրանով է պայմանավորված մեր արտադրանքի արդյունավետությունն ու մրցունակությունը:

  1. Կայքերի նախագծում

    Ընկերության, անհատի կամ նախագծի կայքը նրա առցանց դեմքն է, այդ պատճառով, անկախ կայքի ստեղծման նպատակից, այն կոնցեպտուալ առումով պետք է համապատասխանի ձեր իմիջին և առաջադրած նպատակներին: Մեր խորհրդատուների հետ մշակված կայքի գաղափարական մտահղացումից հետո նրա Ֆիզիկական իրացումը կայքի ստեղծման հաջորդ քայլն է: Մեր կողմից ստեղծվող կայքերը նախագծվում են հետևյալ պայմաններին համապատասխան`

    • Այցելուների համար պարզ ինտերֆեյս,
    • Ինքնատիպ և ճանաչելի դիզայն,
    • Բովանդակության կառավարման համակարգ,
    • Արագագործություն,
    • Որոնողական համակարգերի համար կարգաբերված,
    • Սոցիալական ցանցերին ինտեգրելու գործիքներով
  2. Կորպորատիվ ոճի մշակում և իրացում

    Կորպորատիվ ոճը տեսողական հաղորդակցության կառուցման գրաֆիկական ձևերի և սկզբունքների հավաքածու է` միավորված մեկ գաղափարով, որի գլխավոր խնդիրը նույնատիպ ընկերությունների մեջ տարբերակվելն է, սպառողների համար ճանաչելի կերպարի ստեղծումը: Կորպորատիվ ոճը ներկայացնող բոլոր բաղադրիչները հնարավոր է պատվրել մեզ մոտ`

    • Լոգո կամ ապրանքային նշան
    • Ֆիրմային գույն (գույներ)
    • Ֆիրմային տառատեսակ
    • Այցեքարտ ( +մակետ բոլոր աշխատակիցների համար)
    • Ֆիրմային բլանկ, ծրար, թղթապանակ, գրասենյակային այլ պիտույքներ
    • Կորպորատիվ թերթոնի հրատարևակություն
    • Արտաքին գովազդի պարագաներ` ցուցանակ, վահանակ, պլակատ
    • Բրենդբուք
  3. Ինտերնետ մարքեթինգ

    Ձեր սպասարկման բարձր մակարդակն ու ապրանքի գերազանց որակը, ինչպես նաև դրանց գեղեցիկ ներկայացումը պաշտոնական կայքում ոչինչ չարժեն, եթե պոտենցիալ հաճախորդները չեն կարող գտնել ձեր կայքն ու ծանոթանալ ձեր առաջարկներին: Ինտերնետային մարքեթինգը հրաշալի գործիքներ ունի, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:

    • Փնտրողական բարելավում
    • Տողատակի գովազդ
    • Մեդիա գովազդ
    • Սոցցանցերի մարքեթինգ
    • Վիրուսային մարքեթինգ
    • Ինտերնետ PR
    • Համակցված ինտերնետ մարքեթինգ
  4. Բրենդի ստեղծում և կառավարում

    Բրենդը իր, ապրանք, ընկերություն կամ կազմակերպություն չէ, իրականում այն գոյություն չունի, բրենդն ավելի ճիշտ մտավոր կառուցված է, որ կարելի է նկարագրել որպես մարդու կենսափորձի ու իրերի, ապրանքների, կազմակերպույթունների նրա ընկալման ամբողջական հանրագումար: Բրենդները գոյույթուն ունեն միայն որպես գիտակցություն, կոնկրետ մարդ կամ համայնք: Բրենդի ստեղծման և կառավարման գործընթացը կոչվում է բրենդինգ, որն իրացվում է հետևյալ փուլերով`

    • Շուկայի հետազոտություն
    • Շուկայական դիրքավորման վարկածների մշակում
    • Վերջնական տարբերակի ընտրություն և վերամշակում
    • Ռեբրենդինգ
  5. Եզակի բովանդակության ստեղծում

    Մարդիկ փնտրում ու կարդում են եզակի հեղինակային տեքստեր, ուստի փնտրողական համակարգերը նույնպես սկսում են կողմնորոշվել դեպի մարդամոտ և եզակի բովանդակությունը: Այլ աղբյուրներից պատճենված և անորակ տեքստերը անտեսվում են փնտրման համակարգերի արդյունքներում: Սակայն կայքի տեքստային օրիգինալությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է գտնվելու և վաճառելու համար. բավարար պայմանը` փնտրվող բառերի ու արտահայտությունների գրագետ կորիզ կառուցելն է, որն արդեն նեղ մասնագիտական աշխատանք է, որ օտար բառով կոչվում է քոփիրայթինգ, սիկ մասնագետը` քոփիրայթեր: Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ ցանկացած բնույթի առցանց և անցանց կիրառության համար նախատեսված տեքստային բովանդակություն ստեղծելու հարցում`

    • Կարգախոս
    • Գիրք, ալբոմ,
    • Կորպորատիվ լուր, տեղեկատվական-գովազդային հոդված
    • Մամլո հաղորդագրություն, բուկլետ, ճառ, հարցազրույց
    • Ապրանքների և ծառայությունների նկարագրություն
    • Կայքի ամբողջական բովանդակային համալրում
    • Առկա տեքստերի սրբագրում և խմբագրում

Ի դեպ

  • Մենք ստեղծում ենք գաղափարներ, որոնք աշխատում են իրականում:
  • Մենք ստեղծում ենք եզակի արդյունք, բայց «թվեր չենք կրակում»:
  • Երբ մենք ասում ենք` «մեկ ամիս», դա նշանակում է ոչ ավել քան մեկ ամիսը: